ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Սարյանի թանգարանի արդիականացված շենքը

Սարյանի թանգարանի արդիականացված շենքը
09.11.2016 | 12:02

Մարտիրոս Սարյանի հիմնանորոգված տուն-թանգարանն իր դռներն է բացել այցելուների առջև: «Այստեղ մեծ աշխատանք է կատարվել: Կարևորվել է նաև տնտեսական բաղադրիչը: Թանգարանում կգործի սրճարան, որը կդառնա կարևոր հանգույցներից մեկը: Տնտեսական բաղադրիչի աշխուժացմամբ մենք փորձելու ենք ակտիվացնել հասարակության, մասնավորապես, երիտասարդների ու դպրոցականների հոսքը դեպի թանգարան: Մինչև տարեվերջ կգործեն աուդիո վիզուալ և վիրտուալ գիդերը, որոնք նախատեսված են հեռախոսների համար: Այցելուները հնարավորություն կունենան կարդալու և լսելու ինը լեզուներով: Առցանց տոմսեր գնելու հնարավորություն կունենան ինչպես Սարյանի, այնպես էլ մեր բոլոր թանգարանների և համերգասրահների այցելուները: Նորագույն տեխնոլոգիաները, կարծում եմ, կգրավեն այցելուներին»,- լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Բացման արարողությանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պետական պաշտոնյաներ, մշակույթի գործիչներ և բարձրաստիճան հյուրեր:

Թանգարանի վերանորոգման և վերազինման նպատակով պետական միջոցներից տրամադրվել է շուրջ 460 միլիոն դրամ, ևս 55,5 միլիոն դրամ տրամադրվել է արտաբյուջետային միջոցներից: 2013-ի մայիսին մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են 2016-ի նոյեմբերին:

Դիտվել է՝ 914

Մեկնաբանություններ